top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

5 յուրահատուկ սարսափ ֆիլմ



Վերջին տարիներին, շնորհիվ մի շարք տաղանդավոր ռեժիսորների, նկատվում է սարսափ ժանրի փոխակերպում. այն ձևից վերածվում է բովանդակության՝ փոխելով կանոններն ու մեզ համար վախի նոր աղբյուրներ գտնելով։


Ահա 5 յուրահատուկ սարսափ ֆիլմ, որոնք կհուզեն, կվախեցնեն ու գիտակցության մեջ նոր տարածություն կստեղծեն՝ ընդլայնելով գաղափարների աշխարհը մեր գլխում։


1. Վհուկը (The VVitch) 2015 Ռեժ. Robert Eggers


1600-ականներ, Նոր Անգլիա։ Ուիլյամն ու իր ընտանիքը կրոնական վեճի պատճառով լքում են գաղութը և բնակություն հաստատում մոտակա անտառում։ Անհետանում է իրենց մանկահասակ երեխան, և լուրեր են պտտվում անտառում շրջող վհուկների մասին։ Սա շքեղ folk-horror է` վհուկների մասին խորքային բոլոր գիտելիքները վեր հանող սիմվոլիզմով ու պատկերներով։


2. Գույնն այլ աշխարհից (Color Out of Space) 2019 Ռեժ. Richard Stanley


Գարդների ընտանիքն ապրում է քաղաքակրթությունից հեռու՝ բնության հետ ներդաշնակ։ Մի օր, իրենց տան մոտակայքում երկնաքար է ընկնում, որից հետո տարօրինակ բաներ են սկսում կատարվել։ Անսովոր, տիեզերական գույնը ներդաշնակ միջավայրը վերածում է իսկական մղձավանջի։ Cosmic horror-ի լավագույն դրսևորումներից է՝ ստեղծված Լավքրաֆտի համանուն պատմվածքի հիման վրա։


3.Գործվածքի մեջ (In Fabric) 2018 Ռեժ. Peter Strickland


Մարդասպան զգեստի մասին լսած կայի՞ք։ Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ Շեյլան գեղեցիկ կարմիր զգեստ է գնում ժամադրության համար։ Ֆիլմը սյուրռեալիստական տարրեր ունի, և պատկերում է շքեղության հակառակ երեսը՝ լի մթությամբ ու կասկածներով։


4. Ժառանգականություն (Hereditary) 2018 Ռեժ. Ari Aster


Արի Աստերը վերջին տարիների բացահայտումներից էր։ ֆիլմը վարպետորեն խաղում է մեր նյարդերի ու զգացմունքների հետ՝ պատճառելով աննկարագրելի սարսափ ու տհաճություն (հատկապես մի քանի սահմռկեցուցիչ տեսարանների շնորհիվ)։ Մոր մահվանից հետո Էնիի ընտանիքում ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս (ընդունեք գլուխը որպես բանալի բառ)։


5. Թելմա (Thelma) 2017 Ռեժ. Joachim Trier


Սկանդինավյան սառնաշունչ ֆիլմ՝ արտահայտված ավելի շատ լռությամբ ու աչք շոյող պատկերներով։ Թելման միայնակ ու ինքնամփոփ աղջիկ է, ով ֆիլմի ընթացքում բացահայտում է իր ներսում ամփոփված փոքրիկ գաղտնիքը, որն այլևս պահել հնարավոր չէ։ Գուցե ասեք՝ չափից դուրս նուրբ է՝ սարսափ ֆիլմի համար, բայց ինչ արած, այսպես էլ է պատահում։

0 comments

Comentarios


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page