top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

«Ծուղակ 22», Ջոզեֆ Հելըր


**

Քլևինջըրն ամեն ինչ գիտեր պատերազմի մասին, թերևս բացի նրանից, թե ինչու Յոսարյանը պետք է զոհվեր, իսկ կապրալ Սնարքը կարող էր ողջ մնալ, կամ ինչու կապրալ Սնարքը պետք է զոհվեր, իսկ Յոսարյանը կարող էր ողջ մնալ։


«Ծուղակ 22»-ը պատերազմի մասին է՝ հակապատերազմական, աբսուրդային շնչով գրված, երգիծական դրվագներով ու պատերազմի սարսափը նկարագրող տեսարաններով, որոնք դեռ շա՜տ երկար են մնալու հիշողությանս մեջ ու ինձ տանջելու։


Վեպի գլխավոր հերոսը 28-ամյա ռմբարկու Յոսարյանն է, ով ծառայում է ամերիկյան օդուժի 256-րդ ջոկատում և պետք է մարտական թռիչքներ իրականացնի, որոնք կարող են ավարտվել իր կամ իր ընկերների մահով։ Ու ամեն անգամ, երբ Յոսարյանը մոտ է տուն գնալուն, հրամանատարը բարձրացնում է թռիչքների քանակը


Յոսարյանը եռանդուն է, կամակոր և կասկածամիտ։ Նրա գլխի մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում պատերազմը։ Յոսարյանի նպատակը հստակ է՝ չմեռնել։ Եվ թռիչքների ժամանակ չզոհվելու միակ ելքը ողջ մնալն է։ Գիրքը լի է նման պարադոքսներով, որոնցից ամենահայտնին հենց ԾՈւՂԱԿ 22-ն է՝ երկընտրանք, որի անվերջանալի շղթայից դուրս գալն անհնար է։


**

Միայն մեկ ծուղակ կար, և դա «Ծուղակ 22»-ն էր, որը սահմանում էր. իրական և անմիջական վտանգների առկայությամբ սեփական անվտանգության մասին մտահոգվելն առողջ դատողության դրսևորում է։ Օրրը խելագար էր և կարող էր ազատվել թռիչքներից։ Ընդամենը պետք է խնդրեր, բայց երբ խնդրեր, այլևս խելագար չէր համարվի, և կստիպեին դարձյալ թռչել։


Ահա սա էր Ծուղակ 22-ը, և պատերազմն էր ստեղծել այն՝ իր անմարդկային տրամաբանությամբ, կեղծավորությամբ ու բյուրոկրատիայով և գազանի իր անկուշտ ախորժակով։


Մյուս կերպարները նույնպես առանձնահատուկ էին՝ ագահ Մայլոն, միջակությամբ տառապող Մայոր Մայոր Մայոր-ը, Նեյթլին ու սրիկա Աարֆին, Օրրը, Մըքուեթը և Սնոուդենը՝ իր սահմռկեցուցիչ գաղտնիքով, որ Յոսարյանի կատարսիսը դարձավ։


**

Մարդն իր է. սա էր Սնոուդընի գաղտնիքը։ Դու՛րս նետիր պատուհանից, և կընկնի։ Հրի՛ մատնիր, և կայրվի։ Թաղի՛ր, և կփտի..։ Եթե հոգին լքեց, մարդն աղբ է։ Սնոուդընի գաղտնիքը դա էր։ Ահա և վերջ։

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page