- Երազումս Սարտրն էր եկել
- Էլի՞ դա, հիմա՞ ինչ էր անում
- Չգիտեմ ոնց էր հայտնվել ինձ մոտ: Ինձ ասեցին՝ Սարտրն է եկել, վազեցի մոտը: Կոլոտ, ակնոցավոր մարդ էր, ոնց որ տաքություն ունենար կամ ուղղակի ինքն էր տաք
- Սարտրն ու տաքը, է՞լ ինչ անհամատեղելի բան ես տեսել, շարունակիր
- Անգլերեն էի խոսում հետը, ասեցի, որ իր Ճանճերն ու Սրտխառնոցն եմ սիրում: Ճանճերի մասին խոսելիս քմծիծաղ տվեց, ինձ թվաց չի սիրում իր էդ գործը: Կարծեմ հարցրեց՝ դրա ի՞նչն ես հավանել, ես էլ ասեցի՝ մեռելներին, փտումը, բացի էդ մութ գործեր եմ սիրում: Հետո անցանք Սրտխառնոցին: Մի քիչ ժպտաց, ոնց հասկացա՝ իր սիրածն է: Չափազանցված ասեցի գժվում եմ կտրուկ վերջաբանի ու Ռոկանտենի անսպասելի որոշման համար: Էդ ընթացքն է, որ քեզ բերում-հասցնում է էն համոզմունքին, որ.. գրել: Ուղղակի պիտի գրել, գիրք գրել, որ գրել ու վերջ: Այ սենց լուրջ տոնով խոսում էի հետը ու իրեն իր գրածն էի բացատրում: Անընդհատ հարցեր տալ էի ուզում, բայց ժամանակ չկար: Շտապում էր: Ուզում էի Հեսսեից հարցնել
- Հեսսեի՞ց ինչի պիտի տեղյակ լիներ
- Կիմանար էլի մի բան, ուղղակի ուզում էի հարցնել՝ սիրում ե՞ս իրեն, թե նյարդերիդ վրա ազդում է
- Ոնց որ քո նյարդերի վրա է ազդում
- Չէ հա, հո չասեցիր: Նոր մի բան մտքովս անցավ՝ ուզում էի, որ Սարտրը խանդի: Հենց էդ է: Գտա: Դրա համար Հեսսեի թեման էր գլխումս պտտվում:
- Հետո՞ բա
- Հետո գնալուց գրկեցի
- Ուրիշ բան թե չէ կարայիր անել
- Եսիմ, կարայի ստորագրություն խնդրել կամ խնդրեի հետս նկարվեր: Չէ, ես գրկեցի: Ու գիտե՞ս ինչ արեց
- Ապտա՞կ
- Գիժ ե՞ս: Չէ, թևս կծեց: Էնքան ուժեղ, որ քիչ էր մնում զարթնեի:
- Ու հետո սրտխառնո՞ց
- Ըհն, հավես Սրտխառնոց
Comments