Արթուր թագավորի քրոջ որդին՝ սըր Գավեյնն ընդունում է խորհրդավոր Կանաչ Ասպետի մարտահրավերն ու մեկ տարի անց նրան ընդառաջ գնում։
Ճանապարհորդությունն անցնում է աներևույթ ու տեսանելի փորձությունների, տեսիլքների ու վտանգների միջով, որն ուղեկցվում է աչք շոյող երազային տեսարաններով, սառը գույներով, որոնք երբեմն կարմրավուն երանգ են ստանում և ընդգծում ֆիլմի խորհրդապաշտությունը։
Սյուժեն աստիճանաբար է բացվում այստեղ՝ կադր առ կադր։ Եվ ամեն մի կադրում ժամանակը կանգ է առնում, որ մենք հասցնենք վայելել այն վիզուալ դրախտը, որը հրամցվում է մեզ՝ չափից դուրս դանդաղ։
Իսկ պատմությունն է՛լ ավելի խորհրդավոր է. լռությունն ու գաղտնիքն են առաջ տանում այն, միայն ժամանակ առ ժամանակ պատմության բարա՜կ գիծը ժամանակավոր մեր ձեռքում է հայտնվում։ Եվ այդ ընթացքում՝ ինչ ստացանք, դա է։
Մնացածը՝ միայն զգայական շերտում է, որ ֆիլմի վերջում հասնում է հույզերի մի հսկայական աղբյուրի, որից էլ սնվում է ամբողջ պատմությունը։
Comments