Ալմոդովարը (ով ասել ա՝ ոնց ուզում եք ազգանունս կարդացեք) կանանց սիրահար է (չնայած իր սեռական կողմնորոշմանը): Կինն իր համար ոգեշնչման աղբյուր է, գլխավոր ու հիմնական թեմա, իր ֆիլմերը կանանցով են լցված, տղամարդիկ իր ֆիլմերում ֆոնային դեր են կատարում, մեկ-մեկ լրացնում են կանանց կամ ուղղակի հերթական դետալ են: Ալմոդովարը լավ վերջաբանների սիրահար է, նույնիսկ գլխավոր հերոսների մահվան պարագայում ֆիլմը հեփի էնդ է նշում: Ալմոդովարի հերոսները, ովքեր դժվար կացության մեջ են, ում հետ դժբախտություններ են պատահել, չափազանց շուտ են վերականգնվում ու հաղթահարում դժվարությունը, ու էդ ամենը գիտե՞ք ինչի շնորհիվ՝ Կոմֆորտ զոնայի. հանգամանքների բերումով դժբախտ կանայք այլ կանանց հետ միասին (ծանոթ-անծանոթ՝ կապ չունի) կոմֆորտ զոնա են ստեղծում, որտեղ տղամարդիկ տեղ չունեն, իրենք իրենց մխիթարում են, միասին ուտում են, ծիծաղում են ու իրար երջանկացնում:
Ալմոդովարի ֆիլմերում ամեն ինչը կանացի էությանն է ձգտում, նույնիսկ տղամարդիկ ձգտում են կանանց նմանվել, էլ չասեմ իր ֆիլմերում տրանսվեստիտների խտության չափը:
Ալմոդովարի ֆիլմերում սիրուն երաժշտությունը, վառ գույները անպակաս են, սիրում է նաև այլ ֆիլմերից բառացի մեջբերումներ անել, մեկ էլ գիտեք ինչն եմ սիրում՝ իր ֆիլմերի բացումն ու փակումը. էսպես գունավոր, տրամադրող երաժշտությամբ, թիթիզ ձևերով:
Կենցաղային աբսուրդ է լրիվ էս ֆիլմը, ընտանիքի անդամներից ամեն մեկը մի ինչ-որ վտանգավոր ու տարօրինակ գործի մեջ է մինչև ուղնուծուծը խրված, ֆիլմի կերպարները մեկը մյուսից խփնված են: Վերջում էլ մոգական ռեալիզմ է ավելանում՝ հարևանուհիներից մեկի աղջիկը, պարզվում է, կախարդ է ու կարողանում է գլխի շարժումով իրեր տեղաշարժել:
Սա նայածներիս մեջ առաջիններից է: Էլի կանանցով լցված, կանանց վրա կենտրոնացած ու միասնական կոմֆորտ զոնայի առկայությամբ ֆիլմ է: Հիշում եմ գլխավոր հերսուհու էն խոսքերը, թե մենք՝ երիտասարդներս, սիրում ենք խնդիրը ինքնասպանությամբ լուծել ու չենք սիրում պայքարել: Այսինքն բառացի չեմ հիշում, բայց իմաստը էդ էր: Էլի աբսուրդային ֆիլմ է: Ալմոդովարը կարողանում է կենցաղային/ մարդկային հարաբերություններին բնորոշ ու իրականության մեջ հանդիպող աբսուրդի թատրոն ստեղծել: Ֆիլմն ավարտվում է տղամարդու դերի ավելորդության շեշտմամբ ու երկու կանանց ցինիկ խոսակցությամբ:
Իսկ էս մեկում տղամարդը բռնի ուժով հասնում է նրան, որ հերոսուհին իրեն է սիրահարվում: Հակասական զգացողություններ առաջացնող ֆիլմ է, ես որ չհավատացի գլխավոր հերոսի նուրբ հոգու ու բռնությամբ իր ուզածը ստանալու համադրությանը: Մի քիչ արհեստական էր, չնայած հասկանում եմ, որ Ալմոդովարը կոնկրետ հերոսուհի է ստեղծել, ոչ թե նկատի է ունեցել, որ բոլոր կանայք իր փոխարեն էդպես կվարվեին:
Էգոիստ, հաջողակ մայրիկի ու իր մայրիկին ամբողջ կյանքում հասնել փորձող դստեր բարդ հարաբերությունների մասին է: «Տրանսսեքսուալը կնոջ է սիրահարվում» մշտական թեման, մեջբերումներ Բերգմանից (Ավելի կոնկրետ՝ Աշնանային Սոնատից), մռութիկ Վիկտորիա Աբրիլը, բանտում աղջկերքը ֆլեշմոբ են անում և այլն:
Ֆիլմում իմ սիրելի Բարդեմն է խաղում, բայց իր կերպարը համակրանք չառաջացրեց ինձ մոտ: Էս ֆիլմում էլ արհեստական պահ կար՝ գլխավոր հերոսուհու՝ թմրանյութեր օգտագործող, պատահական մարդկանց հետ քնող, հիստերիկ Ելենայի միանգամից կերպարանափոխումը լավ, պուպուշ <<տան աղջկա>>: Վիկտորի գործողությունները Ելենային հասնելուն են ուղղված, Բարդեմի կերպարը աստիճանաբար է զարգանում, հեփի էնդ ու էդպես:
Էս ֆիլմն ամենասիրածս է: Շատ սիրուն անցումներով, սահուն, բնական ու խորը ընթացքով ֆիլմ է: Դժբախտությանը գումարվում է էն ծանոթ կոմֆորտ զոնան, մի քանի անծանոթ մարդիկ, Ուրախություն անունով տրանսվեստիտը, ով ֆիլմի դրական ու համով կողմն է ապահովում, ու ստացվում է տրագիկոմեդիկ ինչ-որ խառնուրդ: Ֆիլմի պոստեռն էլ եմ շատ սիրում: Ալմոդովարը ցավից ազատվելու հետաքրքիր տարբերակ է ներկայացնում ֆիլմում:
Սրա մեջ մի տեսարան կա, որի համար մենակ կարելի է սա նայել՝ համր ֆիլմի հատվածն է, որը փոքրացող սիրեկանի մասին է ու թե ուր է մտնում սիրեկանը որպես մշտական բնակավայր:
Կաթոլիկ պեդոֆիլիան ու դրա հետևանքները:
Հարավային գոթիկա ժանրում է ֆիլմը, էնքան հետաքրքիր կոլորիտ ունի՝ հավատալիքները, ուրվականների մասին շշուկները, երկու՝ իրարից տարբեր քույրերը՝ մեկը միամիտ, մյուսը՝ ճարպիկ, իրավիճակին շուտ հարմարվող ու ելքեր փնտրող:
Ալմոդովարի ֆիլմերից հետո սկսել եմ Պենելոպե Կրուզին սիրել, ժամանակին տանել չէի կարողանում:
Սա շատ է տարբերվում ռեժիսորի մյուս ֆիլմերից՝ համ թեմատիկայով, համ ժանրով: Կուզեի, որ Ալմոդովարը իրեն էլի փորձեր էս ժանրում, կարծում եմ՝ վատ չի ստացվել, հատկապես թեթև դրամաներից հետո: Բայց դե մեկ է՝ սառը, անկյանք, սասպենս չառաջացնող ֆիլմ էր: Մենակ մի բան էր մտքումս՝ մեղկ էր Վիսենտեն:
Չստացված կոմեդիա է: Ռեժիսորը ասում է, որ Իսպանիայի ժամանակակից տնտեսական ճգնաժամի մասին է ամբողջ ֆիլմը: Ինչ-որ ավելորդ բան կար ֆիլմում, արհեստական ու ավելորդ, կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչը, բայց զգացողությունս էդպիսին էր:
Մյուս ֆիլմերի մասին եկեք չգրեմ։ Սրանք բավական են: Չեմ ասի, թե Ալմոդովարը իմ սիրելի ռեժիսորների ցանկը մտավ, բայց հետարքիր էր իր հետ շաբաթ անցկացնելը, թեթև, հեփի էնդով ու նաև շատ համարձակ դրամաներ վաղուց չէի նայել, մեկ-մեկ արժի նման ճոխություն թույլ տալ:
Comentários