top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

«Մոբի Դիք», Հերման Մելվիլ



«Ես գրել եմ անիծյալ մի գիրք և ինձ զգում եմ բացարձակ մաքուր, ինչպես գառը»։


- Հերման Մելվիլ


Տիեզերական անորոշությունը՝ հսկա, տձև մարմնի մեջ կուտակված, մութ ջրերի մեջ թափառող. Մոբի Դիքը՝ օվկիանոսի ահեղ ուժը, չիմացության հրեշը, անմահ ու մահաբեր՝ միաժամանակ։


Հերման Մելվիլի ստեղծած հրեշապատումը մինչ օրս սարսուռ է առաջացնում. գրքի էջերը լցված են ձանձրույթի, սարսափի, ջրային անվերջանալի պայքարի, թաց ու մութ ալիքների հույզերով, որոնք ամեն ընթերցողի դիպչում են յուրակերպ։


Նավապետ Ահաբի՝ Մոբի Դիքի հանդեպ ունեցած վրեժի մոլուցքը հասնում է կրոնական զգացմունքների ուժգնության աստիճանի։ Այն օրեցօր բազմապատկվում է՝ բարկության, անհուսության ու տագնապի մեջ ներծծվելով, դառնալով կպչուն նպատակ, մահացու երազանք ու ի վերջո՝ աղետ ու դժոխք։


***

«Սարսափելի ծերունի է, - մտածեց Սթարբեքը։ – Նույնիսկ քնի մեջ նրա հայացքն ուղղված է նպատակին»։


Գիրքը կազմված է բազմատեսակ ժանրերից ու կառուցվածքներից, գրված է կյանքի ու մահվան բառապաշարով, իսկ գրքի թերթերը ֆիզիկապես իրենց ներսում պահում են անիմանալի արարածների։ Եվ նույնիսկ թերթելուց դրանք կպչում են մատներիդ ու մնում այնտեղ:


գրքի մասին մանրամասն՝ տեսանյութում.



Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page