top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Գունաթափություն


Հիշողություն: Անգույն ծակոցներ: Մի տղա էր կապույտ-կանաչ աչքերով, սուր ծակոցներ ու մազեր: Դեղին դաշտերի ցողունները հավասար էին տղայի խոնավ ոտքերին:

Մարդիկ էին, ժխոր, սենյակից եկող նրբերշիկի հոտ, սպիտակ բմբուլներ, կաթնաշոռ ու հասկ: Տղան էր փոքրիկ: Սեղանն էր: սփռոցի գույնն էլ նման էր տղայի կարմիր հագուստի վերջին կոճակին: Տղայի տարիքն էլ հավասար էր վերջին կոճակին ու ժանգոտ-հողոտ խողովակներին նստած բազմության հայհոյանքների թվի քանակին: Արև էր դեղին ու քրտինք հանող քարոտ թեքություն: Սպիտակ կեպիով ու ցրիվ եկած էություններով ինչ-որ գոյություն, գունոտ մասնատում: Արևի դեղինն ու այն տղայի կոճակի թելի սպիտակ-վարդագույնն իր մեջ ամփոփած ինչ-որ մեծություն: Այն ժխորից ու բազմությունից դուրս եկած փուշը դիպավ տղային ու վարդագույնոտ այն գոյությանը: Իսկ ժխորից դուրս եկած սուրը դիպավ տղայի կանաչ բլուզի կոճակի թելին: Կոճակը պոկվեց, Ու ինչ-որ անձայն մի բան մասնատվեց: Սենյակից եկող նրբերշիկի հոտ: Ինչ-որ տեղ ինչ-որ մի բան դադարեց, մակարդում, կանգառ, թթված կաթնաշոռ, ու արևից խանձված անդարձելի հասկ: Խողովակային բազմություններում մարդիկ լռեցին: Իսկ այն վարդագույն, գունեղ էության վերջին մասնիկը հավասարվեց իր Պո-ի սիրած թռչնի գույներին:

0 comments

コメント


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page